Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա շուտով, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դեռևս ճշգրիտ ամսաթիվ չկա։ Բայց շուտով կլինի», – պատասխանել է նա RIA Novosti-ի հարցին։
Կրեմլի խոսնակը նաև հրաժարվել է հաստատել այն տեղեկությունները, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ Միացյալ Նահանգներում։
Նախորդ օրը ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը հայտարարել էր, որ հանդիպումների մասնակիցները համաձայնել են իրենց մայրաքաղաքներին զեկուցել արդյունքների մասին՝ առաջիկա շաբաթներին երկխոսությունը շարունակելու համար։