Մոսկվայի կենտրոնում հայտնաբերվել է Արդարադատության նախկին փոխնախարար Սերգեյ Տրոպինի դին, ՌԻԱ Նովոստիին հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները։
«Սերգեյ Տրոպինը մահացած է գտնվել Կրասնոգվարդեյսկայա փողոցի 3-րդ շենքի բնակարանում»,- ասել է գործակալության աղբյուրը։
Մահը քրեական բնույթ չի կրում։ Ըստ տեղեկությունների՝ նրան գտել են լոգարանում։
Տրոպենը 1996 թվականի փետրվարից մինչև 1997 թվականի մարտը զբաղեցրել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնը։
