ԱՄՆ-ում ձերբակալել են Լիբիայում 2012 թվականի ահաբեկչության կասկածյալին


Միջազգային


Ամերիկայի Միացյալ Նահանգներում ձերբակալվել է 2012 թվականին Լիբիայի Բենգազի քաղաքում ԱՄՆ ներկայացուցչությունում ահաբեկչություն իրականացրած անձը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է երկրի Արդարադատության նախարար Պեմ Բոնդին։

«Ձերբակալվել է Բենգազիում ահաբեկչություն իրականացրած գլխավոր անձանցից մեկը»,- նշել է Բոնդին։

Զուբեյր ալ Բակուշը մեղադրվում է սպանության և ահաբեկչության համար։


Leave a Comment