Միքայել Սրբազանը վերադարձել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն

Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը վերադարձել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ նրան տնային կալանքի տակ պահելու այսօրվա որոշումից հետո։ Այս մասին  հայտնել է նրա փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

Ինչպես հայտնի է, Շիրակի թեմի առաջնորդը տնային կալանքը կրելու է Գյումրիում, իսկ ստացիոնար բուժման եթե անհրաժեշտ լինի, ապա՝ հիվանդանոցում։ Սրբազանին նախատեսում են կրկին վիրահատել։

Leave a Comment