Ալիևը պետք է բացատրության տա, թե ինչու է ձգձգում գործընթացը

Ալիևը պետք է բացատրության տա, թե ինչու է ձգձգում գործընթացը

Օրերս Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևն Աբու Դաբիում արժանացան  «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակին։

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հայտարարել են, որ «հակամարտության էջը փակ է»։ Իսկ երկկողմ հանդիպման ժամանակ համաձայնել են ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի շուկաները միմյանց դեռ անծանոթ են։

Radar Armenia-ի հետ զրույցում փորձագետ Ռուբեն Գալիչյանը կարծիք հայտնեց, որ տնտեսական կապերի զարգացումը առաջնահերթություն է։

Նրա գնահատմամբ՝ երբ զարգանան առևտրական կապերը, տարբեր երկրներ տարբեր ճանապարհներով կհասնեն ամբողջ աշխարհին․ «Տնտեսական տեսանկյունից, կունենանք ուղիղ ճանապարհ դեպի Պարսից ծոց, Միջերկրական և արևելյան շուկաներ»։

Փորձագետի խոսքով՝ տարբեր ուղղություններով կապերի զարգացումը հնարավորություն է տալիս ժողովուրդներին՝ բարիդրացիական հարաբերություններ ձևավորել, և հենց այդ նպատակով էլ իրականացվել են ԹՐԻՓՓ-ի և Խաղաղության խաչմերուկ ծրագրերը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment