Իրանի արտաքին գործերի նախարարը բանակցություններ է վարել Օմանի հետ՝ նախքան ԱՄՆ պաշտոնյաների հետ հանդիպումը


Միջազգային


Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բանակցություններ է վարել օմանական կողմի հետ՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ խորհրդակցություններից առաջ։

Այս մասին հաղորդել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։

Արաղչիին իր այցի ընթացքում ուղեկցում են փոխարտգործնախարարներ Մաջիդ Թախտ-Ռավանչին և Համիդ Ղանբարին, ինչպես նաև Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Միացյալ Նահանգները և Իրանը, ինչպես սպասվում է, այսօր Օմանում բանակցություններ կվարեն Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Արաղչին կգլխավորի իրանական պատվիրակությունը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆը։


Leave a Comment