6 փետրվարի 2026 – 17:28 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանից Եվրամիության երկրներ արտահանման մասնաբաժինը 2025-ին հասել է 7.9 տոկոսի։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարը նշել է, որ նախորդ տարի՝ 2024-ին, ԵՄ ուղղությամբ արտահանման մասնաբաժինը եղել է 4.7 տոկոս, իսկ մեկ տարվա ընթացքում գրանցված աճը փաստում է դրական դինամիկայի մասին, հայտնում է Արմենպրեսը:
«Այստեղ կարևոր նշանակություն ունի երկու հանգամանք․ առաջինը՝ դեպի Եվրոպական միություն արտահանման աճն է, երկրորդը՝ հաշվարկներից հանվել է պարզ վերաարտահանումը»,– ընդգծել է Պապոյանը։
Նախարարն ասել է նաև, որ արտահանման և ներմուծման կրճատում ունենք, որը պայմանավորված է պարզ ոսկու վերաարտահանման կրճատումներով, ինչպես նաև այլ ապրանքներ են որոշակիորեն կրճատվել, որը սանկցիոն մեխանիզմների խստացման հետ է կապված: