Դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի գույքը

Դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի գույքը

6 փետրվարի 2026 – 18:40 AMT

PanARMENIAN.Net – Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հերթական հայցը, որը ներկայացվել է Գլխավոր դատախազության կողմից՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դիմել է դատարան՝ պահանջելով նախկին պատգամավոր, Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Ռուբիկ Կարապետի Հակոբյանից, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված մեկ այլ անձից բռնագանձել մի շարք գույքեր՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։

Մասնավորապես, պահանջը ներառում է հինգ անշարժ գույք, մեկ անշարժ գույքի գնման իրավունք և երկու տրանսպորտային միջոց։

Leave a Comment