Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, նրան բողոքի նոտա է հանձնվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպմանը բողոք է արտահայտվել Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հարցերի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Կոնստանտին Զատուլինի հայտարարության կապակցությամբ:
Հաղորդագրություններում նշվում է, որ Զատուլինը տևական ժամանակ հանդես է եկել Ադրբեջանի «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ», բացահայտ աջակցություն է ցուցաբերել անջատողականությանը, ինչպես նաև «փորձել է խեղաթյուրել» Բաքվում հայ գերիների նկատմամբ «դատավճիռները»:
