Ուժգին պայթյուն Պակիստանի մզկիթներից մեկում. կան մի քանի տասնյակ զոհեր և վիրավորներ


Միջազգային


Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հզոր պայթյուն է որոտացել Կասր-ե-Խադիջատուլ Կուբրա շիական մզկիթում։

Պակիստանյան «Դաուն» թերթի տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 80-ը։ «Ալ Ջազիրան» հաղորդում է 10 զոհի մասին։

Արտակարգ իրավիճակների ծառայությունները ժամանել են դեպքի վայր։ Անվտանգության ուժերը շրջափակել են տարածքը, և քննիչները հետաքննում են պայթյունի պատճառը։

Պակիստանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ միջադեպը տեղի է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի երկօրյա պաշտոնական այցի ժամանակ։ Իսլամաբադի ոստիկանության խոսնակ Թաքի Ջավադը հայտարարել է, որ դեռ վաղ է պայթյունի բնույթը որոշելու համար:


Leave a Comment