Ուղիղ չվերթերի վերականգնում. Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են համագործակցության ուղղությունները

Քննարկվել են նաև երկու երկրների միջև  նոր ավիաընկերությունների հետ համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր

Ուղիղ չվերթերի վերականգնում. Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են համագործակցության ուղղությունները


ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։


Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ուղիղ չվերթերի վերականգնման և նոր ավիաընկերությունների հետ համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։


Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։


Սիմոնյանը կարևորել է երկու երկրների միջև խորացող գործընկերային կապերը։


Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս և պայմանավորվել շարունակել քննարկումները։

Leave a Comment