Մի տեսեք՝ ով է հաշիվ պահանջում

ՔՊ-ական «Բառիգը» հարց է բարձրացրել՝ ուղղված ընդդիմությանը՝ որտե՞ղ և ինչպե՞ս են ձևավորվում ընդդիմադիրների ցուցակները, որտե՞ղ են հաստատվում նրանց ցուցակները՝ Հայաստանո՞ւմ, թե՞ Հայաստանից դուրս: «Սա կարևորագույն հարց է, և էս հարցի պատասխանը մենք պետք է ունենանք, որպեսզի տեր կանգնենք մեր խաղաղությանը, տեր կանգնենք մեր ժողովրդավարութանը, տեր կանգնենք մեր պետությանը»,-մասնավորապես՝ հայտարաել է Հովհաննիսյան Արթուրը:

Հետքրքիր հարց է բարձրացրել պետությունը կործանածի ստրուկ Արթուրը, այնպես չէ՞: Նման հարցադրում բաբձրացնում է մի քաղաքական ուժի կարկառուն, որի շարքերում բազմաթիվ են ազդեցության գործակալները: Ընդ որում՝ այդ ազդեցության կամ ստորագրությամբ գործակալները թշնամական երկրների գործակալներ են. կոնկրետ Միրզոյան Արոյի դեպքում կա հստակ փաստաթուղթ:

Օրինակ՝ ոչ մեկի մոտ հարց չի՞ առաջանում՝ ինչպե՞ս կարող էին ասենք Դավոյան Արփոն, Կարապետյան Մարիշը կամ էլ ասենք «Լամա Ռուբոն» դառնալ ՔՊ-ի միջուկը: Ո՞ր երկրում է հաստատվել այս ՔՊ-ականների թեկնածությունը, Լաոսո՞ւմ:

Հարցի պատասխանը գիտի ցանկացած մեկը, ով քիչ թե շատ հետաքրքրվում է քաղաքականությամբ ու «թացը չորից տարբերում է»:

Թուրքական պրոյեկտ հանդիսացող Նիկոլի մանկլավիկներն ամենավերջին մարդն են, որ ունեն իրավունք՝ ընդդիմության մասին նման հերյուրանքներ տարածելու ու ընդդիմությանն իբրև «5-րդ շարասյուն» ներկայացնելու, քանի որ հենց ՔՊ-ականներն են տարիներ շարունակ հանդես եկել այնպիսի քայլերով ու հայտարարություններով, որոնք համակարգայնորեն թուլացրել են Հայաստանի անվտանգային, դիվանագիտական և ինստիտուցիոնալ դիրքերը՝ այն Իլհամի հետնաբակը վերածելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment