Ինդոնեզիան և Ավստրալիան այսօր մայրաքաղաք Ջակարտայում ստորագրել են նոր անվտանգության պայմանագիր։ Սրանով երկուստեք ամրապնդվում է երկկողմ մասնակցությունն ու համագործակցությունը, եթե որևէ երկիր կանգնի անվտանգության սպառնալիքի առջև։
Պայմանագիրը ստորագրվել է Ինդոնեզիայի նախագահի նստավայրում՝ Պրաբովո Սուբիանթոյի և Ավստրալիայի վարչապետ Անթոնի Ալբանեզի հանդիպման ընթացքում։ Այս նոր համաձայնագիրը հենվում է անցյալում ձեռք բերված հարբերությունների վրա և միտված է բարձրացնել երկկողմ խորհրդատվությունն ու փոխըմբռնումը անվտանգության ոլորտում:
Ալբանեզը համաձայնագիրը բնորոշել է որպես առիթ, որը «արտացոլում է ու խորացնում է հարաբերությունները» երկու երկրների միջև։
