ԵՄ-ը նոր սպառնալիքներ է ստեղծում հայ-ռուսական հարաբերությունների համար. ՌԴ դեսպան

ԵՄ-ը նոր սպառնալիքներ է ստեղծում հայ-ռուսական հարաբերությունների համար. ՌԴ դեսպան

Ռուսաստանը և Հայաստանը կարող են երկխոսություն սկսել արևմտյան երկրներից եկող հիբրիդային սպառնալիքները չեզոքացնելու համար․ հայտարարել է Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Ռոսիա 24»-ին տված բացառիկ հարցազրույցում։

Դիվանագետն ընդգծել է, որ Եվրամիությունը բացահայտ թշնամական քաղաքականություն է վարում Ռուսաստանի նկատմամբ և նմանատիպ ազդանշան է տալիս իր գործընկերներին։ Ավելին, ըստ Կոպիրկինի, արևմտյան ոչ կառավարական կազմակերպությունները զգալի ջանքեր են գործադրում հայ-ռուսական հարաբերությունները վարկաբեկելու համար։

«Այս առումով, կարծում եմ, մենք կարող ենք նաև համագործակցել և երկխոսություն սկսել մեր հայ գործընկերների, մեր ընկերների հետ՝ մեր հարաբերություններին ուղղված հիբրիդային սպառնալիքները չեզոքացնելու համար», – ասել է դեսպանը։

«Ռուսաստանը հարգում է Հայաստանի՝ գործընկերներ և ինտեգրացիոն վեկտորներ ընտրելու ինքնիշխան իրավունքը, սակայն հանրապետության իշխանությունները պետք է հաշվի առնեն Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցության իրողությունները»,- հավելել է նա:

Հարցազրույցի ընթացքում դեսպանը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը ելնում է նրանից, որ Հայաստանը մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ, քանի որ կազմակերպությանը անդամակցության սառեցման ձևաչափ գոյություն չունի:

Leave a Comment