Ռուսաստանը պատրաստ է քննարկել «Թրամփի երթուղուն» միանալու հնարավորությունը․ Կոպիրկին

Ռուսաստանը ուշադիր հետևում է հայ-ամերիկյան «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղի» նախագծի շուրջ տեղի ունեցող զարգացումներին և պատրաստ է քննարկել այդ նախաձեռնությանը հնարավոր միանալու հարցը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ռուսաստանում շատ ուշադիր հետևում են այն ամենին, ինչ տեղի է ունենում հայ-ամերիկյան «Թրամփի ճանապարհ» նախագծի շուրջ։ Մենք պատրաստ ենք քննարկել այդ նախաձեռնությանը միանալու հնարավորությունը՝ հաշվի առնելով նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային ոլորտի պահպանման ու զարգացման հարցերում առկա բավականին սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետությունում», — ասել է Կոպիրկինը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ կոնկրետ գործնական մանրամասները դեռ նոր են սկսում հստակեցվել, և այդ նախագծի գործարկման համար անհրաժեշտ կլինի որոշակի ժամանակ։ Դեսպանը ընդգծել է, որ Ռուսաստանը հետևել է և շարունակելու է հետևել այդ գործընթացին։

Leave a Comment