Կանադան պատրաստվում է բացել իր առաջին դիվանագիտական ​​​​առաքելությունը

Գրենլանդիայում՝ ի նշան համերաշխության՝ կղզին գրավելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների ֆոնին․ գրում է BBC-ն։ շ

Կանադայի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունն ուրբաթ կմեկնի Նուուկ՝ առաքելությունը պաշտոնապես բացելու համար։ Նույն օրն արկտիկական կղզում կբացվի նաև Ֆրանսիայի հյուպատոսությունը։

Կանադական և ֆրանսիական առաքելությունները Գրենլանդիայում օտարերկրյա ներգրավվածության պատմական ընդլայնում են։ Մինչ օրս Նուուկում միայն Իսլանդիան և ԱՄՆ-ն ունեին պաշտոնական դիվանագիտական առաքելություններ։

Leave a Comment