ՀԵՐՔՈՒՄ․ Առողջապահության նախարարությունը բժիշկների աշխատավարձը կրճատող սկանդալային նախագիծ չի շրջանառում

Տելեգրամյան «armgeopolitic» ալիքում հրապարակված լուրը, թե Առողջապահության նախարարությունը բժիշկների աշխատավարձը կրճատող սկանդալային նախագիծ է շրջանառում, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից։

Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման շրջանակում սահմանվել է փոխհատուցման նվազագույն չափաքանակ: Նշենք, որ փոխահատուցվող գներով չի սահմանվում աշխատավարձի չափը: Բժշկական կազմակերպությունն ինքնուրույն է որոշում յուրաքանչյուր բժշկի աշխատավարձի չափը. այն պետք է ավելի ցածր չլինի, քան Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված չափաբաժինը: Հավանաբար, սա է դարձել տելեգրամյան ալիքում շրջանառվող լուրի համար շահարկման առիթ:

Ինչ վերաբերում է բուժկենտրոնների սեփականատերերի կողմից աշխատավարձի հաշվարկին, ապա աշխատավարձը տրվում է` համաձայն գործատուի և աշխատակցի միջև կնքված պայմանագրի:

ԱՆ ենթակայությամբ գործող բուժկենտրոններում, որը կազմում է ընդհանուր բուժկենտրոնների ընդգրկվածության 60 տոկոսը, աշխատավարձի կրճատում չի եղել:

Leave a Comment