Ոչ մեկ չի կասկածում Փաշինյանի ու Ալիևի եղբայրությանը. Լազարևյան ակումբ


Հասարակություն


«Իրականում փետրվարի 5-ին Բաքուն դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, որը նրանք ցուցադրեցին Խորհրդային Միության փլուզման ժամանակ: Սա կոտորած էր, ոչ թե դատարան»,-անդրադառնալոց Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին ցմահ, մինչև 20 տարով ազատազրկմանը՝ հայտարարել է Միջազգային Լազարևյան ակումբը։

Հայտարարության մեջ նշվում է, որ տեղի ունեցածի համատեքստում նույնիսկ աշխարհի ամենաանմիտները պետք է հասկանան, թե ինչու է ամեն հայ ստիպված եղել լքել իր հողը, տները, գերեզմանատները և եկեղեցիները օկուպացված Լեռնային Ղարաբաղում:

«Ամոթալի զուգադիպություն. դատավճիռը հրապարակվեց այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին, Էմիրություններում ստացավ «Մարդկային եղբայրություն» մրցանակը: Փաշինյանի և Ալիևի եղբայրությանը պետք չէ կասկածել։

Ինչպես որ կասկած չկա Փաշինյանի դավաճանության նկատմամբ, որը թույլ տվեց Լեռնային Ղարաբաղը հանձնել և իր հայրենակիցներին վտարել իրենց պատմական հողերից:

Հայաստանի կառավարությունը և Նիկոլ Փաշինյանը, որոնք վերընտրվելու համար թակում են Թուրքիայի, ԱՄՆ-ի, արևմտյան երկրների և նույնիսկ Ռուսաստանի դռները, մատը մատին չեն տվել իրենց հայրենակիցներին, մեր ընկերներին գերությունից ազատելու համար: Այս ամոթը հավերժ կմնա նրանց հետ:

Միջազգային ռուս-հայկական «Լազարևյան ակումբը» այս կամայականությունն ու դավաճանությունը անվանում է իրենց անուններով և պահանջում է ազատ արձակել Բաքվի բանտերից անօրինական կերպով կալանավորված և անօրինական կերպով դատապարտված բոլոր կալանավորներին՝ լինեն նրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարներ, ՀՀ քաղաքացիներ, թե Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ»։


Leave a Comment