«Հարավային Կովկասում արդեն խաղաղություն է հաստատվել». Ալիևը՝ Իրանի պաշտպանության նախարարին

Այսօր
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի
աջակցության նախարար Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը։

Ադրբեջանի
նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հանդիպմանը Ալիևը ընդգծել է, որ Իրանի
նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ անցյալ տարի Ադրբեջան կատարած պաշտոնական այցը հաջող է
անցել, և ձեռք են բերվել լավ արդյունքներ, որից հետո երկկողմ հարաբերությունները
շարունակել են զարգանալ։

Ալիևը
նշել է, որ աշխարհի շատ տարածաշրջաններում ներկայումս շարունակվում են
պատերազմներն ու հակամարտությունները և հայտարարել է, որ «Ադրբեջանի
նախաձեռնությամբ Հարավային Կովկասում արդեն խաղաղություն է հաստատվել»։

Նա վստահություն
է հայտնել, որ սա նշանակություն ունի նաև Իրանի համար, որը սահմանակից է և՛
Ադրբեջանին, և՛ Հայաստանին։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Բաքուն հանդես է գալիս
հօգուտ խաղաղության ամբողջ աշխարհում և պատերազմի բացակայության, և ընդգծել է, որ
«Ադրբեջանի օրինակով ցուցադրվում է պատերազմից խաղաղության անցման մոդել»։

 

 

Leave a Comment