Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է. կան նաև փակ ավտոճանապարհներ


Հասարակություն


Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։

Սյունիք-Տաթև ավտոճանապարհը և Սարավան-«Զանգեր» հատվածը փակ են կցորդով բեռնատարների համար։

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Leave a Comment