Փետրվարի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը։
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հարավային Կովկասում արդեն իսկ խաղաղություն է հաստատվել, ինչը «մեծ նշանակություն ունի նաև Իրանի համար»։