Էլ չենք ասի՝ Լարսը փակ է, դրա համար գազ չկա. Բացել ենք Ադրբեջանից տարանցման հնարավորությունը. Պապոյան

«Ադրբեջանից
հեղուկ գազի տարանցման հնարավորությունը կա, բացել ենք, սակայն դարձյալ բիզնեսի
օգտվելու հարցն է»,- մամուլի ասուլիսում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ
Պապոյանը և մանրամասնեց, որ այն գործարարների համար, որոնք արդեն մեքենա են գնել,
տնտեսապես ավելի հարմար է բերել մեքենայով, իսկ այն կազմակեռրպությունների համար,
որոնք մեքենան պետք է վարձակալեն, երկաթուղին կարող է ավելի հարմար լինել:

Նա նշեց
նաև, որ Լարսի փակվելու դեպքում էլ կարող է երկաթուղուվ գալ. «Էլ չենք ասի՝ Լարսը
փակ է, դրա համար գազ չկա: Բացի դրանից՝ մրցակցություն է առաջացնում.
ընկերություններն այլևս չեն կարող գին թելադրել, որովհետև կա երկաթուղու
այլընտրանքը»:

 

 

Leave a Comment