
Մոսկվայում անհայտ անձը մահափորձ է կատարել Ռուսաստանի պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի նկատմամբ, նա հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նրա խոսքով՝ փետրվարի 6-ին Մոսկվայի Վոլոկոլամսկոյե մայրուղու վրա գտնվող բնակելի շենքում ինքնությունը դեռևս անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել գեներալի ուղղությամբ և փախուստի դիմել դեպքի վայրից:
Նա նշել է, որ ներկայումս մայրաքաղաքի քննչական կոմիտեի քննիչներն ու քրեագետներն աշխատում են դեպքի վայրում, ուսումնասիրվում են տեսախցիկների տեսագրությունները, հարցաքննվում են տեղի ունեցածի ականատեսները: