5 փետրվարի 2026 – 18:31 AMT
PanARMENIAN.Net – Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել է, որ «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի կալանքի վերաբերյալ բողոքը մերժվել է:
«Իմ ընկեր, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ հակակոռուպցոն դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի հակակոռուպցիոն դատարանի կայացրած կալանքի որոշումը»,-գրել է նա:
Գալստյանը ձերբակալվել էր 2025-ի դեկտեմբերի վերջին: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ նա ձերբակալվել է Վաղարշապատում նոյեմբերի 16-ի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու գործի շրջանակում։ Նշել էին նաև, որ այս գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը: