6 փետրվարի 2026 – 11:52 AMT
PanARMENIAN.Net – Հանրապետության տարածքում փետրվարի 6-ին սպավում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-10-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-9-ին աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով։
Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ, փետրվարի 7-10-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Երևանում փետրվարի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Մայրաքաղաքում փետրվարի լույս 6-ի գիշերը սպասվում է մինչև -5 աստիճան, փետրվարի 6-ի ցերեկը՝ +7: