Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը

Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը

Մահացել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը։

Նա ծնվել է 1959թ. ապրիլի 6-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում:

1975-1980թթ. սովորել է Երևանի Կ.Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտում: 1982-1985թթ. եղել է Մոսկվայի Է. Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական համալսարանի ասպիրանտ:

1980-1983թթ. եղել է Հայաստանի «Հանքային ջրեր» ա/մ ինժեներ: 1983-1985թթ. աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ որպես ինժեներ:

1985-1990թթ. եղել է Հայաստանի հրուշակեղենի և հացաթխման արդյունաբերական միավորման տեխնիկական բաժնի ավագ ինժեներ, բաժնի վարիչ, արտադրատեխնիկական բաժնի վարիչ:

1990-1992թթ. եղել է ՀՍՍՀ սննդի նախարարության «Զովք» ա/մ արտադրամասի պետ, «Զովք» գործարանի տնօրեն:

1992-1995թթ. եղել է ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման հանձնաժողովի անդամ: 1995թ. եղել է ԱԺ պատգամավոր, ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

1998-1999թթ. աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ ֆինանսաբյուջետային վարչության պետ: 1999-2000թթ. եղել է ԱԺ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2000-2008թթ. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ նա եղել է նաև նախագահի խորհրդական։

Հոգեհանգստի արարողությունը կկատարվի փետրվարի 7-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 18։00-20։00, հուղարկավորությունը՝ փետրվարի 8-ին՝ ժամը 14։30, նույն վայրից։

Leave a Comment