Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանումը արդեն հասել է պատմական ցուցանիշի՝ 4 մլրդ 462 մլն դոլարի. Պապոյան

«Եթե
հանում ենք ոսկու, պլատինի վերաարտահումը, տեսնում ենք, որ մեր արտահանումը կայուն
աճում է. եթե 2021 թվականին մեր արտահանումը մոտ 2.6 մլրդ էր, արդեն 2025-ին 4
մլրդ 462 մլն դոլար է, ընդ որում՝ նախորդ տարվա նկատմամբ 10 տոկոս աճ ունենք»,-
այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նախարարն
ընդգծեց, որ սա վերաբերում է հայկական ծագում ունեցող, ՀՀ գործարաններում արտադրված
ապրանքներին:

Նրա
խոսքով՝ լավն այն է, որ նախորդ տարվա համեմատ արտահանումն ավելացել է մոտ 400 մլն
դոլարով՝ դարձյալ 10 տոկոսով:

 

 

Leave a Comment