ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ 2025թ. Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիը 9.1 տոկոս է կազմել, մինչդեռ նախանցած տարի 8,3 տոկոս էր։
Միաժամանակ նա խոսել է բացասական զարգացումների, մասնավորապես, արտաքին առևտրաշրջանառության անկման մասին. «Արտահանման և ներմուծման կրճատում ունենք, որը պայմանավորված է պարզ ոսկու վերարտահանման կրճատումներով, ինչպես նաև այլ ապրանքներ են որոշակիորեն կրճատվել, որը սանկցիոն մեխանիզմների խստացման հետ է կապված»,- ասել է նա՝ հավելելով,- «ՀՀ Կառավարությունը խիստ հետևում է, ցանկացած որոշում, որ ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն ընդունում են Ռուսաստանի դեմ՝ այս կամ այն ապրանքի հետ կապված, մենք դա անմիջապես ի գիտություն ենք ընդունում և համապատասխան որոշում ենք կայացնում: Այդ պատճառով այն, ինչ 2023-2024-ին Հայաստանի տարածքով գնացել է, 2025-ին թույլ չենք տվել, որովհետև այդ առումով սերտ աշխատում ենք եվրոպական մեր գործընկերների հետ, դրա համար որոշ ուղղություններով կա վերարտահանման կրճատում»։
