Թուրքիայի միջերկրածովյան տարածաշրջանում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարությունy:
Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Միջերկրական ծովի ջրային տարածքում, իսկ երկրաշարժի օջախը գտնվել է 5,32 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան:
Այսօր լրանում է Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի 3-րդ տարելիցը, որին զոհ է գնացել ավելի քան 50 հազար մարդ:
