6 փետրվարի 2026 – 11:09 AMT
PanARMENIAN.Net – Ոչ ներգաղթային վիզա ստանալու գործընթացում ԱՄՆ դեսպանությունը կարող է վերանշանակել հարցազրույցի օրը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:
Դեսպանատունը հորդորում է հաճախ ստուգել էլ. փոստը:
«Թարմացումները բաց չթողնելու համար հորդորում ենք պարբերաբար ստուգել հարցազրույցի ամրագրման կայքէջի օգտահաշվում ձեր տրամադրած էլեկտրոնային հասցեն, ներառյալ «Spam» կամ «Junk» ենթաբաժինները: Լինելով տեղեկացված՝ դուք վստահաբար հարցազրույցի կներկայանաք ճիշտ օրը և ճիշտ ժամին:
Մեկ այլ օր ներկայանալու դեպքում ձեր հարցազրույցը չի կայանա։ Շնորհակալ ենք ըմբռնումով մոտենալու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։