«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած թեկնածուները զրկված են ներկուսակցական քարոզարշավի հնարավորությունից, նրանց արգելված է հանդիպել ընտրիչների հետ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ առաջին փուլում պատվիրակներն ընտրություն են կատարելու չճանաչելով թեկնածուներին, որպեսզի հայտնի կուսակցականներն առավելություն չստանան անհայտների նկատմամբ:
Երկրորդ փուլում, երբ պատվիրակներն ընտրելու են ցուցակի առաջին 50 համարին, նրանց քարոզարշավի հնարավորություն կտան, պարզաբանել է լրատվականը։
Մամուլը գրել էր, որ կուսակցության նախաձեռնող խմբի նիստում որոշվել է ընտրական 300 մարդուց բաղկացած ցուցակի առաջին 50 մարդուն ընտրել արտահերթ համաժողովի քվեարկությամբ, իսկ 51-ից սկսած՝ ցուցակի ձևավորումը վերապահել վարչությանը։
