Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ Զելենսկի



Քաղաքականություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ նոր հանդիպումներ կարող են տեղի ունենալ ԱՄՆ-ում: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Առաջիկայում նախատեսվում են հաջորդ հանդիպումները։ Հավանաբար Ամերիկայում»,-ասել է Զելենսկին։

Չորեքշաբթի և հինգշաբթի Աբու Դաբիում կայացել է Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ: Առաջին փուլը տեղի է ունեցել հունվարի 23-24-ը Աբու Դաբիում։ Բանակցություններն ընթացել են փակ ձևաչափով, առանց մամուլի։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment