Մեծ ցավով տեղեկացանք, որ Բաքվում պահվող հայ պատանդները բռնապետ Ալիևի հրամանով դատապարվել են ցմահ և երկար տարիների ազատազրկման. Ա. Չալաբյան


 

Սա հերթական դառն ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանն իր ներկայիս վարչակազմով Հայաստանի հետ որևէ իրական խաղաղության չի գնալու։ Հայաստանի և Ադրբեջանի բռնապետերի՝ Աբու-Դաբիում խաղաղության մրցանակ ստանալու երեկվա հանդիսության և հնչեցրած կեղծ ու շողոքորթ հայտարարությունների ֆոնին հրեշավոր այս դատավճիռները անարգանքի ցինիկ դրսևորումներ են հայության ու քաղաքակիրթ ողջ մարդկության հանդեպ։

 

Փաշինյանի գլխավորած վարչախումբը ևս ուղիղ հանցակից է այս խայտառակ հանգրվանին հասնելու հարցում, քանի որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս քաղաքացիների պատանդառումը Արցախի դավաճանական հանձնման հետևանքով է եղել։

 

Պատանդառումից հետո մինչև օրս վարչախումբը ոչ մի գործուն քայլ չի կատարել մեր հայրենակիցներին ազատելու ուղղությամբ։ Ավելին՝ մենք համոզմունք ունենք, որ հայ պատանդներից ոմանց ազատազրկումը բխում է հենց այս վարչախմբի քաղաքական շահերից։

 

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը զորակցում է պատանդառված մեր հայրենակիցների ընտանիքներին և ողջ հայ ժողովրդին։ Մենք ձգտելու ենք անմիջական ազդեցություն ունենալ Հայաստանում որոշումների կայացման վրա՝ որպեսզի ի վերջո կարողանանք ազատել մեր պատանդառված հայրենակիցներին, և վերականգնենք մեր բոլորի խախտված իրավունքները:

 

Leave a Comment