Իրանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել երկիրը


Միջազգային


Իրանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկայի քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը։

Այս մասին նշված է դիվանագիտական ​​​​առաքելության կայքում։

«Անհրաժեշտ գործողություններ. անհապաղ լքել Իրանը։ Մշակել արտագաղթի ծրագիր, որը կախված չէ ԱՄՆ կառավարության օգնությունից», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԱՄՆ և Իրանի կրկնակի քաղաքացիություն ունեցողները պետք է լքեն երկիրը՝ օգտագործելով իրանական փաստաթղթեր։ Դիվանագետները նաև խորհուրդ են տվել երկրում գտնվող ամերիկացիներին խուսափել ցույցերին մասնակցելուց, պահպանել գաղտնիություն և ուշադիր լինել շրջապատի նկատմամբ։


Leave a Comment