Եղանակը Հայաստանում և Արցախում փետրվարի 6-ին – Armenia Today

Փետրվարի 6-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևանում կեսօրին մայրաքաղաքում կանխատեսվում է 5-7, երեկոյան՝ 1-3 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է -1-ից 3 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է -2-ից 3 աստիճան։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է -1-իղ 3 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 5-9 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-10 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է 0-3 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 3-6 աստիճան։

Արմավիրում սպասվում է 5-8 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի -1-ից 2 աստիճան։ Սյունիքի մարզում սպասվում է 0-2 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկն սպասվում է 5 աստիճան։

Leave a Comment