Իսրայելը պատրաստ է ծանր հարված հասցնել Իրանին. Նեթանյահու



Tert.am-ը գրում է․


Իսրայելի «12-րդ ալիքը», հղում անելով Արտաքին գործերի և պաշտպանության կոմիտեի նիստի մի քանի մասնակիցների, հաղորդել է, որ Բենիամին Նեթանյահուն նիստում հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է «շատ ծանր» հարված հասցնել Իսլամական Հանրապետությանը։



Հաղորդագրության համաձայն, Իսրայելի վարչապետը նաև ասել է, որ տեղյակ չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրանական ռեժիմի վերաբերյալ վերջնական որոշման մասին, սակայն ընդգծել է, որ Թել Ավիվի և Վաշինգտոնի միջև սերտ և շարունակական շփումն ու համակարգումը շարունակվում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment