Բաքվում դատապարտել են Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Լազարյան ակումբ

Միջազգային Լազարյան ակումբը անդրադարձել է Բաքվում ապօրինաբար գերեվարված հայերի նկատմամբ շինծու «դատավճիռներին»․

«Այսպես կոչված Բաքվիարդարադատությանմեղադրական նյութերում «անջատողականության» և Ադրբեջանի օրենքների խախտման մասին բարձրագոչ արտահայտություններն են, որոնց քաղաքացիներ մեղադրյալները երբեք չեն եղել։

Իրականում Բաքվում այսօր դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, որը դրսևորվել է Խորհրդային Միության փլուզման գործընթացում: Սա հաշվեհարդար է, դատաստան։ Եվ տեղի ունեցածի համատեքստումաշխարհի բոլոր ամենաանհասկացողները պետք է հասկանան, թե ինչու են հայերը ստիպված լքել իրենց հողը, տները, գերեզմանոցներն ու եկեղեցիները։

Ապշեցուցիչ զուգադիպություն. դատավճիռը հրապարակվեց այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Էմիրություններումստացավ մարդկային եղբայրության համար մրցանակը: Փաշինյանի և Ալիևի եղբայրությանմեջ կասկած չկա։

Թուրքիայում, ԱՄՆ-ում, արևմտյան երկրներում և Ռուսաստանում իրենց վերընտրվելու համար պարփակող Հայաստանի կառավարությունն ու Նիկոլ Փաշինյանը մատը մատին չխփեցին իրենց հայրենակիցներին, մեր ընկերներին գերությունից ազատելու համար։ Այդ ամոթնայժմ հավերժ նրանց հետ կմնա»։ 

Leave a Comment