Ուիտկոֆ. ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները քննարկել են ռազմական գործողությունների դադարեցման հարցը

Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները Աբու Դաբիում կայացած խորհրդակցությունների ժամանակ քննարկել են ռազմական գործողությունները դադարեցնելու ուղիները և հրադադարի մոնիթորինգի մեխանիզմը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը։

«Երկու օրվա ընթացքում պատվիրակությունները լայնածավալ քննարկումներ են անցկացրել մնացած բաց հարցերի, այդ թվում՝ հրադադարի իրականացման մեթոդների և ռազմական գործողությունների դադարեցման մոնիթորինգի վերաբերյալ», – գրել է նա X-ում։

Leave a Comment