Իրանը Պարսից ծոցում կալանել է երկու օտարերկրյա լցանավ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Պարսից ծոցում կալանել է օտարերկրացի անձնակազմով  երկու լցանավ՝ կասկածելով վառելիքի տարանցման մեջ։ Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը, տեղեկացնում է Al Arabiya-ն։

«Երկու նավերի տախտակամածում հայտնաբերվել է ավելի քան մեկ միլիոն լիտր տարանցվող վառելիք, իսկ անձնակազմի 15 օտարերկրացի անդամները տեղափոխվել են դատարան», — նշվում է հաղորդագրությունում։

ԻՀՊԿ-ի հաղորդմամբ՝ լցանավերը կալանվել են Իրանի Ֆարսի կղզու մոտակայքում։ 

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment