Ynet. ԱՄՆ-ը խնդրել է Իսրայելին չհարձակվել Իրանի վրա բանակցությունների ընթացքում

Ամերիկյան վարչակազմը խնդրել է Իսրայելին խուսափել Իրանի նկատմամբ միակողմանի ռազմական գործողություններից, մինչ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Թեհրանի հետ: Այս մասին հաղորդել է Ynet պորտալը։

Պորտալի տվյալներով՝ ամերիկացիները Իսրայելին փոխանցել են խնդրանքը սպասել և «չձեռնարկել անխոհեմ քայլեր, օրինակ՝ կանխարգելիչ հարված»։ Պորտալը նշում է՝ աղբյուրին հղումով, որ երկու երկրների միջև համակարգումը «շատ սերտ է, գրեթե աննախադեպ»։

«Իսրայելական սպաների ԱՄՆ այցերի և ամերիկացի սպաների Իսրայել այցերի քանակը պարզապես անհավանական է։ Համակարգման մակարդակը աննախադեպ բարձր է», – մեջբերում է Ynet-ը իր զրուցակցին։

Փետրվարի 3-ին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Երուսաղեմում ընդունել է ԱՄՆ նախագահ Սթիվեն Ուիթկոֆի հատուկ ներկայացուցչին, և նրանց քննարկման թեմաներից մեկը եղել է Իրանի շուրջ իրավիճակը։

Leave a Comment