
Բաքվի դատարանում հրապարակվել են հայ գերիների նկատմամբ շինծու դատավարության շրջանակներում դատավճիռները։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավճիռներից բացի նաև այլ հայ գերիների նկատմամբ են դատավճիռներ կայացվել: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Վասիլի Բեգլարյանը դատապարտվել են 15 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա ազատազրկման, Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը 19 տարվա, իսկ Դավիթ Ալլահվերդյանը՝ 16 տարվա ազատազրկման։