
ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հարգելիներս, հենց նոր ինձ հայտնի դարձավ, որ WhatsApp հավելվածում իմ անունով եւ լուսանկարով ԿԵՂԾ օգտահաշիվ է բացված, որի միջոցով տարբեր քաղաքացիների գրություններ է ուղարկվում՝ ակնհայտ առերեւույթ խարդախության կամ ինձ անհայտ այլ նպատակներով։
Խնդրում եմ անտեսե՛ք նման օգտահաշիվներից Ձեզ ուղղված գրությունները եւ արգելափակե՛ք այդ օգտահաշիվները։
Հ.Գ. Իմ անձնական հեռախոսահամարը վերջին 15 տարիներին մնացել է նույնը, եւ բոլորը՝ ում երբեւէ անհրաժեշտ է եղել ինձ հետ կապ հաստատել այդ եղանակով, տիրապետում են այդ հեռախոսահամարին։
Շնորհակալություն»։