
Հայաստանը հարցեր ունի ՀԱՊԿ-ի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է հանրապետության խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանկ։
«Մենք հարցեր ունենք ՀԱՊԿ-ի վերաբերյալ, որոնց պատասխանները դեռ չենք ստացել։ Դրանք բազմիցս բարձրաձայնվել են։ Մեզ անհանգստացնում է նաև այն հռետորաբանությունը, որ մենք լսում ենք հանրային տիրույթում։ Դա անհանգստացնում է նաև Հայաստանի հանրությանը»,- նշել է Սիմոնյանը։