Ուկրաինան, որին Ռուսաստանը պատրաստ է տեսնել որպես հարևան, պետք է լինի չեզոք և բարեկամական։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Դա պետք է լինի բարեկամական Ուկրաինա։ Ոչ պարտադիր դաշնակից, այլ չեզոք և բարեգութ։ Եվ սա, իհարկե, ենթադրում է հարգանք ոչ միայն այն տարածքի բնակիչների իրավունքների նկատմամբ, որը կմնա ուկրաինական, ոչ միայն քաղաքակրթության, ջերմության, սննդի և ջրի առավելություններից օգտվելու նրանց իրավունքների նկատմամբ, այլև նրանց հիմնական մարդու իրավունքների նկատմամբ, եթե կարելի է այդպես ասել, ներառյալ լեզուն, կրթությունը և կրոնը», – ասել է Լավրովը RT-ի համար Ռիք Սանչեսի հետ հարցազրույցում։