Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր




Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը պաշտպանության նախարարության վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին։


 


 Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընթացքին, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։


 


ՀՀ պաշտպանության նախարարություն


 


 


Leave a Comment