Հայաստանի երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ սա բարդ գործընթաց է։ Ընդ որում, շեշտեց՝ խոսքը չի գնում մի ցուցակով գնալու մասին։
Արդյոք ընդդիմության համար միավորվելը բարդ է նաև արդեն խորհրդարանում՝ ընտրություններից հետո։
«Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը Radar Armenia-ի հետ զրույցում նշեց՝ իրենք կենտրոնացած են մեծամասնություն ունենալու խնդրի վրա։
Խորհրդարանական ընդդիմությունը ևս կասկածում է հետընտրական համագործակցությանը։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հնարավոր համարում է ընդդիմադիր բևեռում մինչև 4 միավորի առկայությունը.
«Այս պահին, գոնե, մենք չունենք որևէ այլ վերապահումներ։ Բնականաբար հեշտ չի լինելու։ Բայց գլխավոր խնդիրը արդեն նշեցի՝ գործող ռեժիմի վերարտադրության բացառումը»,- ասել է նա։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանի կարծիքով ընդդիմության միավորումը բարդ գործընթաց է, սակայն ընդգծում է՝ ոչ պակաս բարդ է նաև գործող իշխանություններին ընտրություններում հաղթելը։
Մանրամասները՝ տեսանյութում։
