պարգևատրում եք դուրս գրում, թոշակառուներին ու նվազագույն վարձատրության վրա «նստած» մարդկանց կոնֆետի թղթի ճռճռոցը ցույց տալի՞ս:
Երրորդը. միտինգների վերջին ընդգրկուն ու տևական դրսևորումը եղել է 2024-ի ամռանը: Անցյալ տարի էլ՝ 1-2 անգամ, Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման հետ կապված: Թե բա՝ միտինգներն են մեղավոր:
Դուք սա լո՞ւրջ եք ասում:
Լուրջ, լո՞ւրջ եք ասում: Ի դեպ, ցանկացած երկրում էլ հանրահավաքներ են լինում, անգամ՝ անհնազանդություններ, հուզումներ, անկարգություններ: Ասենք, Ֆրանսիայում:
Մի անգամ չտեսանք, որ մի ֆրանսիացի նախարար նման «կրուտիտներով» հանդես գար լրագրողների առաջ: Ձախողել եք ամեն ինչ, ասեք՝ ձախողել ենք…