Ինչպե՞ս է Ղրիմի ափերի մոտ հայտնվել «այսբերգ»

Ինչպե՞ս է Ղրիմի ափերի մոտ հայտնվել «այսբերգ»

Սև ծովում՝ Բակալյան ցամաքալեզվակի շրջանում, արբանյակները ֆիքսել են հազվադեպ երևույթ․ ավելի քան 7 կիլոմետր երկարությամբ խոշոր սառցադաշտային դաշտ։ Տիեզերքից այն իսկապես հիշեցնում է այսբերգի, այդպես չէ՞, սոցցանցի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ 

«Սակայն, իհարկե, խոսքը սառցադաշտային ծագում ունեցող իրական այսբերգի մասին չէ։ Այս սառույցը ձևավորվել է անմիջապես ծովում և դասվում է սահող սառցային զանգվածների շարքին։ Երևույթի պատճառը Կարկինիտի ծոցի առանձնահատկություններն են։ Այն ծանծաղ է և խորապես ներթափանցում է ցամաքի մեջ, ինչի հետևանքով երկարատև սառնամանիքների ժամանակ այստեղ ջուրը զրոյից ցածր ջերմաստիճաններում կարող է սառչել։

Ձևավորված սղինը (шуга) և սառցաբեկորները ուժեղ հյուսիսային քամիների ազդեցությամբ միավորվում են խոշոր զանգվածների մեջ և սեղմվում դեպի ափը։ Գիտնականները նշում են, որ այս շրջանում սառույցը ամեն ձմեռ չէ, որ առաջանում է, իսկ նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment