ՌԴ և ՀՀ միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը կկայանա մարտին․ Մատվիենկո



Tert.am-ը գրում է․


Հայաստանի և Ռուսաստանի միջև կան մի շարք աշխատանքային հարցեր, որոնք կախված են խորհրդարանական գծից, լրագրողներին ասել է Վալենտինա Մատվիենկոն։



«Մենք մեր կողմից, բնականաբար, կմղենք գործադիր իշխանության մարմիններին, որպեսզի դրանք ավելի արագ լուծվեն», – նշել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահը։

Նա նշել է, որ ՌԴ և ՀՀ միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը կկայանա մարտին:


«Միջխորհրդարանական հանձնաժողովը շատ լավ է աշխատում: ՌԴ-ի և Հայաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը շատ բարձր մակարդակի է հասել` ՀՀ–ի արտաքին առևտրի շուրջ 33%–ը բաժին է ընկնում Ռուսաստանին: Այս տարիների ընթացքում ավելի քան 4 միլիարդ դոլարի ներդրում է կատարվել ռուսական բիզնեսի կողմից, 40 նախագիծ Հայաստանում։ Սա վկայում է, որ մենք հետագա զարգացման մեծ ծրագրեր ունենք։ Կարծում եմ` առանց խորհրդարանական երկխոսության դա չի ստացվի»,– ասել է Մատվիենկոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment