Փետրվարի 5-ին Իտալիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպեց իտալական առևտրային գործակալության (Italian Trade Agency) գլխավոր տնօրեն Լոռենցո Գալանտիի հետ: Այս մասին հայտնել են Իտալիայում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպմանը կողմերն անդրադարձան Հայաստանի և Իտալիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններին, ինչպես նաև քննարկեցին համագործակցության հեռանկարներն ու նոր ոլորտների բացահայտումը: Երկուստեք կարևորվեց հետագա համագործակցության շարունակությունը: